Մեր մասին
Էնջինդ ԱՄ ընկերությունը հիմնադրվել է 2021թ-ի հուլիս ամսին Մհեր Մեհրաբյանի կողմից՝ Արեն Մեհրաբյանի երազանքի հիման վրա, այն է՝ հիմնել աերոտիեզերական շարժիչների և թռչող սարքերի (VTOL) մեքենաշինական արտադրություն Հայաստանում:
ԱԵՈՆ հիդրոպոնիկան Էնջինդ ԱՄ-ի պիլոտային ծրագրերից մեկն է, որի նպատակն է գյուղացուն/ֆերմերին հնարավորություն տալ ստանալ անասնակեր հիդրոպոնիկ մեթոդով:
Էնջինդ ԱՄ ՍՊԸ-ն իր հերթին հանդիսանում է «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի գործընկերը: Այս հիմնադրամի նպատակն է ստեղծել մարդակենտրոն աջակցման համակարգ՝ տրամադրելով համապատասխան կրթություն` մասնագիտություն չունեցող, ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած ու դրա արդյունքում գործազուրկ դարձած անձանց, ինչպես նաև զոհվածների ընտանիքների անդամներին՝ մասնագիտանալու ինժեներական, տեխնիկական և այլ նեղ մասնագիտությունների ոլորտում, հետագայում՝ աշխատանք տրամադրելով Էնջինդ ԱՄ-ում:
Հիդրոպոնիկ սարքերի նախագծման և արտադրության մեջ հիմնական աշխատուժի 90%-ը կազմում են վերոնշյալ ծրագրի շահառուները:

Ի՞նչ է հիդրոպոնիկան
Հիդրոպոնիկա` հունարեն հիդրո և պոնիկա բառերի միացությունն է: Հիդրո նշանակում է ջուր, իսկ պոնիկ՝ աշխատանք: Oգտագործելով ջուր և սերմ` ստանում ենք արդյունք, այսինքն` բերք: Հիդրոպոնիկ մեթոդով աճեցրած անասնակերը շատ լավ միջոց է հանդիսանում կաթնամթերք և մսամթերք արտադրող ֆերմերների համար, որոնք չունեն բավարար հող՝ անհրաժեշտ քանակությամբ կանաչ անասնակեր արտադրելու համար: Հիդրոպոնիկ մեթոդով ստացված անասնակերով կարելի է կերակրել բոլոր ընտանի կենդանիներին և թռչուններին՝ կովերին, խոզերին, ոչխարներին, այծերին, ձիերին, ճագարներին, ինչպես նաև` հավերին, սագերին, բադերին, հնդկահավերին:

Հիդրոպոնիկայի մեթոդով արտադրության առավելությունները
Տարածքի և բնական ռեսուրսների խնայում: Այն տեղերում, որտեղ կան ցանքատարածքների, ինչպես նաև ջրային ռեսուրսների պակաս, կիրառվում է հիդրոպոնիկան: Մեկ քառակուսի մետր տարածքից ստացվում է օրեկան 2 կաթնատու կովի կեր: 1կգ հիդրոպոնիկ կերի համար օգտագործվում է 1.5 լիտր ջուր, իսկ դաշտում և ցանքատարածքում մեկ կիլոգրամ կանաչ խոտ աճեցնելու համար օգտագործվում է 80 – 90 լիտր ջուր:
Աշխատանքի և ժամանակի խնայում: Քիչ աշխատանքով ստանում ենք համեմատաբար մեծ ծավալի կեր: Օրինակ՝ օրեկան 2 ժամ տրամադրելով, ամեն օր ստանում ենք 95 կգ և ավել անասնակեր մեկ արտադրական մոդուլից:
Ծախսարդյունավետություն: Մեկ կիլոգրամ զտած գարուց կամ ցորենից ստանում ենք 6-10 կգ կեր: Այս անասնակերի շնորհիվ առաջանում է կաթնատվության և մսատվության քանակի և որակի կտրուկ աճ:
Էկոլոգիապես մաքուր: Հիդրոպոնիկայի մեթոդով ստացված կերը աճում է ջրի մեջ, բնական կամ արհեստական լույսի ներքո, առանց որևէ պարարտանյութի:
Ռիսկերի նվազեցում: Բնության քմահաճություններից /աղետներից մաքսիմալ ապահովված է:
Գյուղական համայնքների արդիականացում: Նորարարական մեթոդների ներդրման շնորհիվ գյուղացու մտածելակերպի փոփոխություն և սեփական հնարավորությունների հանդեպ ինքնավստահության ամրապնդում:

ԱԷՈՆ հիդրոպոնիկ սարքի տեխնիկական բնութագիրը
- Սարքի չափսերը հարմար են տեղափոխման համար, օժանդակ մեծ տրանսպորտային միջոցների կարիք չկա:
Սարքի չափերը – բարձրությունը՝ 2100մմ, լայնությունը՝ 1050մմ, երկարությունը՝ 4500 մմ: - Կառավարման պահարանի (control furnish), ջրի, էլեկտրականության, օդի և հովացման համակարգերը առանձնացված են արտադրական պահարանից, ապահովելով երկար և անխափան աշխատանք:
- Մեկ արտադրական վահանակը կարող է մատակարարել 1-ից 5 արտադրական պահարաններ, որը հնարավորություն է տալիս ֆերմերին/գյուղացուն զարգացնել իր իսկ տնտեսությունը` առանց մեծ ռիսկերի և նախնական ներդրումների:
- Սարքավորումը տեղադրման և օգտագործման համար հատուկ ուսուցման և մասնագետների կարիք չունի, այն բավական մատչելի է աշխատեցնելու համար (user friendly):
- Սարքի պարզությունը և ընտրված տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս սարքի անխափան օգտագործումը երաշխավորված 1 տարի:
- Ցանկության դեպքում՝ հնարավոր է սարքերը համալրել հեռավար տեխնիկական դիագնոստիկ համակարգով:

Հիդրոպոնիկ անասնակերի առանձնահատկությունները
- Սննդարար է և հեշտ մարսվող, ունի առողջապահական առավելություններ, որոնք բարձրացնում են կենդանու/թռչնի վերարտադրողական հատկությունները և աշխատունակությունը:
- Հնարավորություն է տալիս նորածին կենդանիներին ավելի վաղ հասակում կտրել մայրական կաթից:
- Ավելի լավ մարսողության շնորհիվ քիչ գոմաղբի առաջացում:
- Բարձր իմունային համակարգ:
- Երկարակեցություն:
- Ջերմային սթրեսի ժամանակ ախորժակի խթանում:
- Բարելավված վարք և խառնվածք:
- Կենդանիների բնական դիետա:
- Կաթի ճարպի տոկոսի բարելավում:
- Հարուստ է բետա կարոտինով և օգնում է վիտամին A- ի սինթեզմանը:
- Կաթի և մսի վիտամինների հարստացում՝ կտրուկ ավելանում են վիտամին A, B1, B2, B6, C, D3 և մասամբ E և K վիտամինները

Հիդրոպոնիկ անասնակերի առանձնահատկությունները
Սննդարար է և հեշտ մարսվող, ունի առողջապահական առավելություններ, որոնք բարձրացնում են կենդանու/թռչնի վերարտադրողական հատկությունները և աշխատունակությունը:
Հնարավորություն է տալիս նորածին կենդանիներին ավելի վաղ հասակում կտրել մայրական կաթից:
Ավելի լավ մարսողության շնորհիվ քիչ գոմաղբի առաջացում:
Բարձր իմունային համակարգ:
Երկարակեցություն:
Ջերմային սթրեսի ժամանակ ախորժակի խթանում:
Բարելավված վարք և խառնվածք:
Կենդանիների բնական դիետա:
Կաթի ճարպի տոկոսի բարելավում:
Հարուստ է բետա կարոտինով և օգնում է վիտամին A- ի սինթեզմանը:
Կաթի և մսի վիտամինների հարստացում՝ կտրուկ ավելանում են վիտամին A, B1, B2, B6, C, D3 և մասամբ E և K վիտամինները